Երևան

Ինչպես է աշխատում

Hikvision-ի ազդանշանային համակարգը պաշտպանում է տունը կամ բիզնեսը ներխուժումից, հրդեհից և ջրի արտահոսքից, իսկ ահազանգը գալիս է անմիջապես ձեր հեռախոսին։

1

Դուռը բացվում է կամ սենսորը շարժում է տեսնում

2

Սենսորը ազդանշանն ուղարկում է կառավարման վահանակին

3

Սիրենան միանում է

4

Ահազանգը նկարով կամ տեսանյութով գալիս է ձեր հեռախոսին

Երկու տարբերակ

Ընտրում ենք ձեր տարածքին համապատասխանը. անլար, լարային կամ երկուսի համադրություն։ Սարքավորումը՝ պաշտոնական ներմուծողներից, իսկ տեղադրումն ու կարգավորումը՝ մենք։

Առանց լարերի

Անլար՝ Hikvision AX PRO

Սենսորները աշխատում են մարտկոցով և կապվում են վահանակի հետ ռադիոալիքով։ Պատերը փորել պետք չէ, տեղադրումը արագ է և մաքուր։

Հարմար է՝ բնակարան, վերանորոգված տուն, գրասենյակ, խանութ, վարձով տարածք։

Լարային + անլար

Լարային՝ Hikvision AX Hybrid PRO

Սենսորները միանում են մալուխով, մարտկոց փոխել պետք չէ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել նաև անլար սենսորներ։

Հարմար է՝ նոր կառուցվող տուն, մեծ տարածք, պահեստ, արտադրություն։

Անլար (AX PRO)Լարային (AX Hybrid PRO)
ԼարերԱնլար՝ Չկան. սենսորները աշխատում են մարտկոցովԼարային՝ Սենսորները միանում են մալուխով
ՏեղադրումԱնլար՝ Արագ, առանց պատերը փորելու և վերանորոգումը փչացնելուԼարային՝ Ավելի երկար, լավ է անել վերանորոգման ժամանակ
ՍպասարկումԱնլար՝ Ժամանակ առ ժամանակ փոխել սենսորների մարտկոցներըԼարային՝ Մարտկոց փոխել պետք չէ
Հարմար էԱնլար՝ Բնակարան, պատրաստի վերանորոգված տուն, գրասենյակ, վարձով տարածքԼարային՝ Նոր շինություն, մեծ տարածք, պահեստ, արտադրություն
ՀամադրումԱնլար՝ Կարելի է ավելացնել նաև լարային սենսորներ (Hybrid)Լարային՝ Կարելի է ավելացնել նաև անլար սենսորներ

Մեր տեղադրումներից

Hikvision AX Hybrid PRO ալարմ՝ լարային սենսորներով, AcuSense NVR-ով և տեսախցիկներով, մեկ օբյեկտում։

Ինչից է բաղկացած

Համակարգը հավաքում ենք ըստ ձեր տարածքի. միայն այն, ինչ իսկապես պետք է։

Շարժման սենսոր

Տեսնում է մարդուն սենյակում։ Կան մոդելներ, որոնք անտեսում են կենդանիներին։

Դռան և պատուհանի սենսոր

Ահազանգում է դուռը կամ պատուհանը բացելիս։

Սենսոր տեսախցիկով

Շարժման դեպքում նկարում է, և ահազանգը գալիս է նկարով։

Ապակու կոտրման սենսոր

Լսում է ապակու կոտրվելու ձայնը։

Ծխի և հրդեհի սենսոր

Վաղ նախազգուշացում հրդեհի մասին։

Ջրի արտահոսքի սենսոր

Խողովակի վթարի դեպքում անմիջապես տեղեկացնում է։

Սիրենա

Ներսի և դրսի, ձայնով և լույսով։

Վահանակ և հեռակառավարման բանալի

Միացնել/անջատել առանց հեռախոսի։

Hik-Connect հավելված

Ալարմ և տեսախցիկներ՝ մեկ հավելվածում

Միացրեք կամ անջատեք ալարմը հեռախոսից, տեսեք որ սենսորն է աշխատել, և ահազանգի պահին անմիջապես նայեք տեսախցիկին։ Ահազանգի հետ կարող է գալ նաև նկար կամ կարճ տեսանյութ, որ տեսնեք՝ իսկապես վտանգ կա՞, թե ոչ։

Միացնել/անջատել

Հեռախոսից, վահանակից կամ բանալիով

Ահազանգ նկարով

Տեսնում եք, թե ինչ է կատարվում

Պահուստային սնուցում

Աշխատում է հոսանքի անջատման ժամանակ

Wi-Fi, LAN, 4G

Կապը չի կտրվում, եթե մեկը չաշխատի

Հարցեր

Այո։ Կառավարման վահանակն ունի պահուստային մարտկոց և շարունակում է աշխատել հոսանքի անջատման ժամանակ։

Ալարմը և սիրենան աշխատում են առանց ինտերնետի։ Հեռախոսին ահազանգ ստանալու համար վահանակը կարող է կապ պահել Wi-Fi-ով, LAN-ով կամ SIM քարտով (4G), նաև մի քանի ճանապարհով միաժամանակ։

Hikvision AX PRO-ն օգտագործում է Tri-X անլար տեխնոլոգիա՝ կոդավորված կապով և խցանման դեմ պաշտպանությամբ։ Վահանակը նաև հետևում է, որ յուրաքանչյուր սենսոր կապի մեջ լինի։

Կան շարժման սենսորներ, որոնք անտեսում են փոքր կենդանիներին։ Զննման ժամանակ կընտրենք ճիշտ մոդելը և տեղը։

Այո։ Ալարմը և Hikvision տեսախցիկները կառավարվում են նույն Hik-Connect հավելվածով, և ահազանգի պահին կարող եք անմիջապես տեսնել տեսախցիկը։

Ի՞նչ համակարգ է պետք ձեր օբյեկտին

Պատասխանեք 6 հարցի և ստացեք անվճար հաշվարկ։

Զանգել